Ըստ «ՖԻՏՉ»-ի գնահատականի, ՀՀ պետպարտքի ցուցանիշը ցածր է մյուս երկրների միջին ցուցանիշից։ Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստը սկսեց այս տեղեկությամբ, ավելացնելով նաև, որ Հայաստանի տնտեսության ընդհանուր մակարդակը 2011-ին նույնն է եղել, ինչ 2009-ին։ Ըստ վարչապետի, սա օբյեկտիվ գնահատական է և ապացուցում է, որ Հայաստանի տնտեսությունն այս տարի հետաճ չի արձանագրել։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ